Skip to content

Մարմնակրթությունը և առողջ ապրելակերպը առցանց-ընտանեկան դպրոցում. Հոկտեմբերի 15-30

Ընթացքը՝ Հոկտեմբերի 15-30. աշխատակարգ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի 4-5-րդ դասարանի սովորողներ, 1-3-րդ դաս. ընտրության խմբեր

Մարմնակրթության կազմակերպման մասին՝

  1. Կարևոր է հիգիենայի կանոններին հետևելը մարզումների ընթացքում և առօրյա կյանքում:
  2. Շնչառական վարժություններ կատարել. Խորը շնչել քթով և արտաշնչել բերանով, չպահելով շնչառությունը:
  3. Ֆիզիկական վարժությունների կատարում և ցուցադրում տեսահոլովակի կամ ուղիղ եթերի միջոցով՝ հնարավորության դեպքում դրանք կատարելով բացօթյա հարթակներում (պատշգամբ, այգի, խաղահրապարակ)

Ընդհանուր զարգացնող վարժությունների հերթականությունը պետք սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ:

  • Կատարել տեղում քայլով մարշ, սկսել ձախ ոտքից:
  • Ընդհանուր զարգացնող վարժություններ. հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ:
  • Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ /
  • Ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/
  • Մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, բարձրանալ կրունկներին, կքանստել/
  • Իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/:Ընդհանուր զարգացնող վարժություններ կատարելիս  պահպանել վարժությունների հերթականությունը պետք սկսել վերի հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը և մարզիչը պետք է օգտագործի իր անսպառ երևակայությունը, որպեսզի դասը ուրախ և աշխույժ անցնի:
  • Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ ,վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին:
  • Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել:
  • Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ:
  • Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ և պտույտներ, կարելի է կատարել փակ աչքերով:
  • Հարթաթաթության կանխարգելման վարժություններ — քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ:
  • Շնչառական վարժություններ- Ֆիզիկական վարժություններ կատարելիս շատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել քթով և արտաշնչել բերանով:
  • Սողանցում հատակին, կամ որևէ բարձր հարթակի վրայով տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած, փորի վրա պառկած:
  • Հավասարակշռության վարժություններ — կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, կունկներին, ձեռքերի տարբեր դիրքերով:
  • Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ — կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
  • Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից:
Published inԱռցանց ուսուցումՆախագծեր

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն