Skip to content

ՀՀ Սուսերամարտի երիտասարդների առաջնություն

Փետրվարի 1-2-ը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոցի սուսերամարտի ակումբի մարզիկները մասնակցեցին խոցասուսեր զենքաձևի ՀՀ երիտասարդների առաջնությանը՝ պատվով ներկայացնելով մեր դպրոցը:

Մրցմանը հայտագրված էին մարզիկներ՝ Արաբկիր մարզադպրոցից, <<Քեթրին Գրուպ>> սուսերամարտի ակումբից, Օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մարզադպրոցից, Գյումրու սուսերամարտի մարզադպրոցից, Վանաձորի սուսերամարտի դպրոցից և իհարկե <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սուսերամարտի ակումբից: 2001-2008 թվականներին ծնված մարզիկները իրենց ուժերն էին փորձում, այդ թվում սեբաստացի սովորողներ՝ Մարկ Հովհաննիսյանը, Կարինե Գյուլումյանը, Իռեն Ջանիկյանը, Նանե Ժամհարյանը:

Խոցասուսեր զենքաձևի տղաների պայքարում՝ 60 մարզիկների մեջ, Մարկ Հովհաննիսյանը գրավեց տասնվեցերորդ հորիզոնականը:

Իսկ աղջիկների պայքարում` 40 մասնակիցներից՝ Նանե Ժամհարյանը գրավեց մրցանակային երրորդ տեղը, և արժանացավ բրոնզե մեդալի, դրամական պարգևի:

Սովորողները չափազանց ոգևորված էին մրցաշարով, արդեն երկրորդ անգամ էին մասնակցում նման մեծ մրցաշարի և արդեն իսկ գրանցում են նման բարձր արդյունքներ:

Որպես կրթահամալիր նոր մուտք գործած մարզիչ, շատ ոգևորված և ուրախ եմ, որ կրթահամալիրում ունենք նման հնարավորություններ և նման մարզադպրոց, որ կարող ենք զարգացնել սուսերամարտը: Նաև շատ ոգևորիչ է, որ կրթահամալիրի սուսերամարտի ակումբը ձեռք է բերել ճանաչում ամբողջ Հայաստանում, հուսով ենք շուտով նաև տարածաշրջանում:

Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն