Skip to content

Ավարտվեց սուսերամարտի միջազգային մրցաշարը

Մեր մարզիկները նախապատրաստական պարապունքներում ձեռք բերած փորձը կարողացան մաքսիմալ օգտագործել միջազգային մրցման ժամանակ: Իմ և Միքայել Ղազարյանի արդյունքների վերլուծության ընթացքում հասկացանք մեր հետագա աշխատանքների կազմակերպչական ծրագիրը, քանի որ ևս մեկ հրավեր ունենք Վրաստանի Քութաիսի քաղաքի սուսերամարտի ակումբից՝ միջազգային մրցաշարի մասնակցելու :Նշեմ , որ իմ և Միքայելի բանակցությունների ընթացքում բանավոր համաձայնության եկանք Վրաստանի բոլոր ակումբների հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Նպատակ ունենք մեծացնել աշակերտների ներգրավվածությունը սուսերամարտում, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի սուսերամարտի ակումբի մարզիկների սպորտային մակարդակը: Նշեմ, որ վերջին տարում նրանք Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում պարբերաբար մեդալներ են նվաճում:

Մեր մարզիկ՝ Կարին Գյուլումյանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Մարկ Հովհաննիսյանը և Սեդա ստեփանյանը հաղթահարելով խմբային փուլը հասնելով 1/4 եցրափակիչ համառ պայքարում պարտվեցին:
Անչափ ոգեվորվածությունով վերադառնալով հայրենիք նրանք խոստացան ջանք չխնայելով նախապատրաստվեն հաջորդ մրցաշարին:

Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն