Skip to content

Ռազմամարզական ճամբարն ու մենք

Ռազմամարզական ճամբարներն ինձ միշտ հետաքրքրել են իրենց հագեցած առօրյայով ու ճամբարային գործունեության բազմազանությամբ։ Գրավիչ են խիտ ու հստակ օրակարգը, միջավայրը, որտեղ ամրանում ու զարգանում են գործընկերային հարաբերությունները։

Ճանապարհը սկսվեց հետևյալ երթուղովԵրասխ-Սևակավան-Վայոց Ձոր-Շատին-Եղեգիս-Հերմոն։
Եղեգիսից քայլքով հասանք Զորաց եկեղեցի, այս անգամ էլ Սամվել Թամազյանը պատմեց տեղի կարևորության մասին դրանով իսկ իրազեկելով ճամբարականներին ու ավելի մեծացնելով ճամբարային ոգևորությունը։

Արատես հասնելուն պես տեղավորվեցինք վրաններում, տեղավորեցինք իրերը։ Սովորողների համար ոչ միայն անհանգստացնող չէր, այլև հաճելի ու հետաքրքիր էր սպասվող վրանային կյանքը։ Տարածքը հնարավորինս արագ կարգի բերեցինք։
Ռազմամարզական ճամբարի աշխատանքը լայնածավալ է, և մեկ այցով չես կարող ուղղել ու կարգավորել ամեն ինչ, բայց փորձեցինք հնարավորինս արդյունավետ ու հիշարժան դարձնել ճամբարային օրերը։

Չնայած բոլոր մտավախություններիս` ճամբարականները միանգամից ընկերացան ինձ հետ, ինչն ավելի հաճելի ու արդյունավետ դարձրեց ճամբարային օրերը։
Հավես ճամբարային միջավայրն ապահովված էր. լող գետում, լողավազանում, Աին-ի հետ հանդիպում ու գետանցում, երեկոյան խարույկ ընկեր Նելիի հետ, հետաքրքիր զրույցներ ընկեր Սամվելի հետ, խաղեր ու մրցույթներ, առավոտյան շուտ արթնանալ, սառը լոգանք, մարզանք ու լավ սնունդ։
Ճամբարի գույներ
ը` լուսանկարներում։

Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն