Skip to content

Օգոստոսի 31 Արագածի հարավային գագաթի բարձունքի հաղթահարում

Խմբի ղեկավար’ Տիգրան Զոհրաբյան, Էլյա Սահակյան

Մարզիկներ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան, Էրիկ Իսահակյան

Մեկնումը՝ օգոստոսի 31, ժամը՝ 8:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ նույն օրը, 20։00

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Նպատակը՝ բարձունքի հաղթահարում, հայրենագիտություն, քայլարշավ, գիտելիքի օրը իրական դարձնելու հնարավորություն

Ուսումնական նյութեր.

Բարձրությունը՝ 3887,8 մ

Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:

Արագածի անվան ծագումն ու ավանդությունները

Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Արագածի մասին կան նաև մի քանի ավանդություններ: Օրինակ՝ դրանցից մեկը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:

Անհրաժեշտ պարագաներ․

  • արևային գլխարկ, տաք գլխարկ, ձեռնոցներ, տաք շորեր, անձրևադիմացկուն բաճկոն,, ամուր կոշիկներ
  • բրդուճներ, շշով ջուր, միրգ
  • արևայրոցից պահպանող քսուկ
  • ուսապարկ

Մասնակիցներ՝

  1. Էդուարդ Խաչատրյան /1-ին կուրսի ուսանող/
  2. Արման Սահակյան /1-ին կուրսի ուսանող/
  3. Արման Ենոքյան /1-ին կուրսի ուսանող/
  4. Արաքսյա Տոնոյան /1-ին կուրսի ուսանող/
  5. Մարիամ Տոնոյան /1-ին կուրսի ուսանող/
  6. Լուսինե Պետոյան /1-ին կուրսի ուսանող/
  7. Աննա Հովսեփյան /1-ին կուրսի ուսանող/
  8. Թամարա Ալոյան /1-ին կուրսի ուսանող/
  9. Տիգրան Գասպարյան /1-ին կուրսի ուսանող/
  10. Էրիկ Հայրապետյան /1-ին կուրսի ուսանող/
  11. Արամո Գրիգորյան /1-ին կուրսի ուսանող/
  12. Էլեն Ասատրյան /1-ին կուրսի ուսանող/
  13. Նարե Սայադյան /1-ին կուրսի ուսանող /
  14. Քնարիկ Հովհաննիսյան /1-ին կուրսի ուսանող/
  15. Արման Կարապետյան /1-ին կուրսի ուսանող/
  16. Էլիզ Կարապետյան /1-ին կուրսի ուսանող/
  17. Լիլիթ Գրիգորյան /2-րդ կուրսի ուսանող/
  18. Գրետա Մալերյան /Լիլիթ Գրիգորյանի քույր/
  19. Ալեքսանդր Հովհաննիսյան /2-րդ կուրսի ուսանող/
  20. Արման Ենոքյան /2-րդ կուրսի ուսանող/
  21. Սոֆի Առաքելյան /2-րդ կուրսի ուսանող/
  22. Աննա Առաքելյան /Սոֆի Առաքելյանի քույր/
  23. Սիմոն Ավետիսյան /2-րդ կուրսի ուսանող/
  24. Թամարա Աղասյան /2-րդ կուրսի ուսանող/
  25. Սենիկ Մեսրոպյան /2-րդ կուրսի ուսանող/
  26. Կարեն Գրիգորյան /2-րդ կուրսի ուսանող/
  27. Արմեն Պողոսյան /2-րդ կուրսի ուսանող/
  28. Լիլի Մովսեսյան /2-րդ կուրսի ուսանող/
  29. Ագապի Օհանյան /2-րդ կուրսի ուսանող/
  30. Սոֆի Ղարիբյան /2-րդ կուրսի ուսանող/
  31. Նունե Գրիգորյան /3-րդ կուրսի ուսանող/
  32. Միլենա Աղայան /3-րդ կուրսի ուսանող/
  33. Շուշանիկ Ներսեսյան /3-րդ կուրսի ուսանող/
  34. Ալեքս Սահակյան /3-րդ կուրսի ուսանող/
  35. Գևորգ Ներսեսյան /3-րդ կուրսի ուսանող/
  36. Արթուր Ենոքյան /3-րդ կուրսի ուսանող/
  37. Գոռ Մարտիրոսյան /3-րդ կուրսի ուսանող/
Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն