Skip to content

Մարզիկի ընտրությամբ գործունեություն. սուսերամարտ


Նախագծի իրականացման
վայրը — Միջին դպրոցի սուսերամարտի մարզադահլիճ և բացօթյա մարզադաշտ։

Ընթացքը

Պահպանելով համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները, անցկացնել մարզումներ սուսերամարտի մարզադահլիճում և բացօթյա մարզադաշտում։

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Կրթահամալիրում զարգացնել սուսերամարտ մարզաձևը։
  • Նպաստել, որպեսզի ավելի   շատ  թվով  երեխաներ զբաղվեն   սպորտով:
  • Օժանդակել և օգնել նրանց դառնալ հավասարակշռված անհատներ։
  • Սուսերամարտով և դրա արժեքների միջոցով կրթելով, կառուցել ավելի լավ հասարակություն։
  • Սովորեցնել ունենալ կարգապահություն, հարգել միմյանց և միջավայրը։
  • Սպորտում նոր նվաճումներ ունենալ։
  • Մարզիկի ընտրությամբ գործունեություն  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:

Արդյունքներ՝

  • Կրթահամալիրում սովորողները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ սուսերամարտ մարզաձևին։
  • Կունենանք սպորտում և կյանքում ավելի կայացած և հավասարակշռված անհատներ։
Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն