Skip to content

ՀՀ Սուսերամարտի երիտասարդների առաջնության հաշվետվություն

Մարտի 11-12 <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սուսերամարտի ակումբի մարզիկները մասնակցեցին խոցասուսեր զենքաձևի ՀՀ երիտասարդների առաջնությանը՝ պատվով ներկայացնելով մեր դպրոցը:

Մրցմանը հայտագրված էին մարզիկներ՝ Արաբկիր մարզադպրոցից, <<Քեթրին Գրուպ>> սուսերամարտի ակումբից, Օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մարզադպրոցից, Գյումրու սուսերամարտի մարզադպրոցից, Վանաձորի սուսերամարտի դպրոցից և իհարկե <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սուսերամարտի ակումբից: 2001-2008 թվականներին ծնված մարզիկները իրենց ուժերն էին փորձում, այդ թվում սեբաստացի սովորողներ՝ Մարկ Հովհաննիսյանը, Միքայել Գևորգյան, Կարինե Գյուլումյանը, Իռեն Ջանիկյանը, Նանե Ժամհարյանը

Խոցասուսեր զենքաձևի տղաների պայքարում՝ 53 մարզիկների մեջ, Մարկ Հովհաննիսյանը գրավեց տասնվեցերորդ հորիզոնականը:


Իսկ աղջիկների պայքարում 21 մասնակիցներից՝ Խոցասուսեր զենքաձևի աղջիկների պարգևատրման արարողությունը Կարինե Գյուլումյանը գրավեց մրցանակային երրորդ տեղը, և արժանացավ բրոնզե մեդալի, դրամական պարգևի:
Սովորողները չափազանց ոգևորված էին մրցաշարով, արդեն հինգերորդ անգամ էին մասնակցում նման մեծ մրցաշարի և արդեն իսկ գրանցում են նման բարձր արդյունքներ:



Խոցասուսեր աղջիկների պարգևատրման արարողության տեսանյութը


Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն