Skip to content

Ռամամարզական հնգօրյա ճամբար Ծովինարում

Ռազմամարզական ճամբարի կազմակերպման հիմքում՝

Ռազմամարզական ճամբարի կարգն է՝ իր բոլոր բաղադրիչներով։

Ավագ դպրոցի կազմած օրացույցը։

Ճամփորդի արկղիկը։

Ռազմամարզական հնգօրյա ճամբարը կազմակերպվում է Ծովինարում՝ կրթահամալիրի տնօրենի հրամանով:

Ճամբարի նպատակը՝ կազմակերպել ռազմամարզական ճամբար, պատանիների մոտ ձևավորել ռազմամարզական հմտություններ, գիտելիքների ամրապնդում:

Ռազմամարզական ճամբարի մեկնարկը՝

Ճամբարը ունի իր ղեկավարը, որը պարբերաբար գտնվում է ճամբարում, ծանոթ է ճամբարում տիրող իրավիճակին և կազմակերպում է կրթահամալիրի կամ կրթահամալիրին օգտագործման հանձնված գույքի, տեխնիկայի անվտանգ օգտագործումն ու պահպանությունը, ճամբարի ջոկատների ընդունումը, տեղավորումը, կենցաղային պայմանների ապահովումը, ճանապարհումը:

Մարզական կազմակերպիչը վարում է.

  • առավոտյան մարզական վարժանքը,
  • մարզական խաղեր, մրցույթներ,
  • քայլարշավներ,
  • լողի պարպմունքներ։

Ռազմամարզական ճամբարը վրանային է, սեփական խոհանոցով, ինքնասպասարկման բարձր մակարդակով:

Ռազմամարզական ճամբարին կարող են մասնակցել Հայաստանի և արտասահմանի դպրոցներից ջոկատներ, որոնք սահմանված կարգով ձեռք են բերել ճամբարի ուղեգիր:

Ճամբարի ուսումնական ուղղություններ են՝ ռազմամարզական, բնապահպանական, հայրենագիտական, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունների ձեռք բերում։

Ճամբարային առօրյայի պարտադիր բաղադրիչներ են

  • ամենօրյա մարմնամարզական պարապմունքներ՝ ներառյալ վազքը անհարթ տարածքով.
  • ամենօրյա լող.
  • ամենօրյա երեկոյան ընթերցում, քննարկումներ.
  • շրջակա միջավայրի խնամք, տարածքի ծառերի, վայրի թփերի՝ մասրենի, ալոճենի քարտեզագրում.
  • մեկօրյա քայլարշավ.

Ռազմամարզական ճամբարի բովանդակային պարտադիր բաղադրիչներն են․

Բովանդակություն

  • ռազմամարզական խաղեր
  • բնապահպանական գործունեություն
  • հայրենագիտական-արշավախմբային քայլքեր, բարձունքի հաղթահարում
  • նախազորակոչային իրավունք դասընթացի դաշտային պարապմունք
  • պարուսուցում, երգուսուցում
  • ինքնասպասարկում
  • խոհանոցային գործ
  • ջոկատային աշխատանքներ
  • լող, բազմամարտի պարապմունքներ 

Ճամբարականին անհրաժեշտ պարագաներ․

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ և հարմար կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջուր, ճանապարհի ուտելիք

Օրվա կարգացուցակ

08:00 — վերկաց

08:30— նախավարժանք

09:00 անձնական hիգենիա, անկողնու հարդարում, վրանի և տարածքի կարգի բերում

09:30 նախաճաշ

10.30 ըստ ուսումնական կետերի՝ հրաձգություն,, խաղային մարզաձևեր

13:00 ճաշի

14:00 հանգիստ

15:00 լող

16:00 քայլարշա

18:00 ընթրիք

19:00 քննարկումներ, զրույցներ

21:00 թեյախմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր, ընթերցումներ

22:30 քուն

Արդյունքում՝ սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված բլոգներում, կայքում:

Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն