
Ավարտվեց Վրաստանի՝ Թբիլիսի քաղաքում սուսերամարտի աշխարհի գավաթը, որին մասնակցում էին 26 երկրների 187 մարզիկնր:
Ձեզ ենք ներկայացնում FIE (Fencing International Federation) վարկանիշային աղյուսակի լավագույն ութնյակը`
1.Ռոմեն Քենոն 25 տարեկան. Ֆրանսիա՝ Օլիմպիական չեմպիոն Տոկիո 2020
- Անդրեա Սանտառելի 28 տարեկան. Իտալիա 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Նույն թվականին Բուդապեշտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր։
- Գերգելը Շիկլոյում 24 տարեկան. Հունգարիա 2019 թվականի աշխարհի չեմպիոն, Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
- Ռուբեն Լիմբարդո Գասկոն 36 տ. Վենեսուելա . 2012-ի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, պանամերիկյան քառակի հաղթող և այս տարի Բուդապեշտի Գրան պրիի ոսկե մեդալակիր։
- Յանիկ Բորել 33 տարեկան. Ֆրանսիա Աշխարհի չեմպիոն 2018, եռակի (2016,17,18) Եվրոպայի չեմպիոն, Գրան պրիի հնգակի հաղթող, այդ թվում երկու անգամ՝ 2022 թվականին Քաթարում և Եգիպտոսում։
- Հաուսամ Ելկորդ 29 տարեկան. Մարոկկո 🇲🇦. Կրկնակի (2018, 19) Աֆրիկայի չեմպիոն.
- Ալեքսանդր Բարդեն 31 տարեկան. Ֆրանսիա 🇫🇷. . . . . Հայդենհայմում 2019 թվականի աշխարհի առաջնության հաղթող և Կատա Գրան Պրիի կրկնակի արծաթե մեդալակիր
- Մասարու Յամադա 29 տարեկան Ճապոնիա 🇯🇵🇵. Ասիայի չեմպիոն 2019 և Հունգարիայի Գրան Պրի 2020.
Մրցման մասնակցությունը համարելով դրական, նշեմ, որ 187 մարզիկներից մենք կարողացանք հասնել 1/32 եզրափակիչ և համապատասխանաբար` Միքայել Ղազարյանը գրավեց 37-րդ հորիզոնականը , իսկ ես՝ 43-րդ, որը նման մրցաշարերում, հաշվի առնելով մեր հավաքական ներուժը, բավական բարձր արդյունք է համարվում: Ավելացնեմ նաև, որ մասնակցելով մարզչական ատեստաորմանը՝ ձեռք բերեցինք կարևորագույն գիտելիքներ, որի միջոցով մեր կրթահամալիրի սաները որակական նոր աստիճանի կհասնեն:
Նաև ստացել ենք հրավեր՝ Բաթումի քաղաքում 5.06.2022-07.06.2022 կայանալիք պատանիների միջազգային սուսերամարտի բաց առաջնությանը:




Be First to Comment