Skip to content

Սուսերամարտի Աշխարհի գավաթի առաջնության հաշվետվություն

Ավարտվեց Վրաստանի՝ Թբիլիսի քաղաքում սուսերամարտի աշխարհի գավաթը, որին մասնակցում էին 26 երկրների 187 մարզիկնր:



Ձեզ ենք ներկայացնում FIE (Fencing International Federation) վարկանիշային աղյուսակի լավագույն ութնյակը`

1.Ռոմեն Քենոն 25 տարեկան. Ֆրանսիա՝ Օլիմպիական չեմպիոն Տոկիո 2020

  1. Անդրեա Սանտառելի 28 տարեկան. Իտալիա 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Նույն թվականին Բուդապեշտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր։
  2. Գերգելը Շիկլոյում 24 տարեկան. Հունգարիա 2019 թվականի աշխարհի չեմպիոն, Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
  3. Ռուբեն Լիմբարդո Գասկոն 36 տ. Վենեսուելա . 2012-ի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, պանամերիկյան քառակի հաղթող և այս տարի Բուդապեշտի Գրան պրիի ոսկե մեդալակիր։
  4. Յանիկ Բորել 33 տարեկան. Ֆրանսիա Աշխարհի չեմպիոն 2018, եռակի (2016,17,18) Եվրոպայի չեմպիոն, Գրան պրիի հնգակի հաղթող, այդ թվում երկու անգամ՝ 2022 թվականին Քաթարում և Եգիպտոսում։
  5. Հաուսամ Ելկորդ 29 տարեկան. Մարոկկո 🇲🇦. Կրկնակի (2018, 19) Աֆրիկայի չեմպիոն.
  6. Ալեքսանդր Բարդեն 31 տարեկան. Ֆրանսիա 🇫🇷. . . . . Հայդենհայմում 2019 թվականի աշխարհի առաջնության հաղթող և Կատա Գրան Պրիի կրկնակի արծաթե մեդալակիր
  7. Մասարու Յամադա 29 տարեկան Ճապոնիա 🇯🇵🇵. Ասիայի չեմպիոն 2019 և Հունգարիայի Գրան Պրի 2020.

Մրցման մասնակցությունը համարելով դրական, նշեմ, որ 187 մարզիկներից մենք կարողացանք հասնել 1/32 եզրափակիչ և համապատասխանաբար` Միքայել Ղազարյանը գրավեց 37-րդ հորիզոնականը , իսկ ես՝ 43-րդ, որը նման մրցաշարերում, հաշվի առնելով մեր հավաքական ներուժը, բավական բարձր արդյունք է համարվում: Ավելացնեմ նաև, որ մասնակցելով մարզչական ատեստաորմանը՝ ձեռք բերեցինք կարևորագույն գիտելիքներ, որի միջոցով մեր կրթահամալիրի սաները որակական նոր աստիճանի կհասնեն:
Նաև ստացել ենք հրավեր՝ Բաթումի քաղաքում 5.06.2022-07.06.2022 կայանալիք պատանիների միջազգային սուսերամարտի բաց առաջնությանը:

:
Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն