Skip to content

Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Կարելի է գնահատել , երբ դրա անհրաժեշտությունը կա

  • ո՞վ է գնահատում

Հաշվի առնելով, որ գնահատելը գնահատանիշը չէ, վերաբերմունքն է տվյալ երևույթի, արարքի, դրսևորման հանդեպ, ըստ այդմ` գնահատել կարող են ամենատարբեր մարդիկ` ուսուցիչը, ընկերը, ծնողը, բարեկամը, իսկ գնահատանիշ կարող են նշանակել ուսուցիչը, դասախոսը, վերապատրաստողը, այլ անձինք։

  • ի՞նչն են գնահատում

Ինչպես վերը նշեցի, գնահատում են արարքը, պահվածքը, նաեւ գիտելիքը, առաջադիմությունը, կարողությունները, հմտությունները։

  • ինչպե՞ս են գնահատում

Գնահատանիշով, առաջադիմության մասին նկարագրությամբ, խոսքով, վերաբերմունքով, որոշակի բալային համակարգով: https://www.mskh.am/am/44761

Հոդված 18

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Ես շատ չեմ կարևորում գնահատումը գնահատանիշով։ Բայց կարևոր է առաջադիմությունը գնահատել` որպես խրախուսում , կամ որպեսզի աշակերտը ինքը տեսնի իր աճը։ Իսկ եթե բավարար չի աշխատել , դա ևս տեսնի։ Կարելի է գնահատել առաջադիմությունը , աճը համոզիչ նկարագրելով։ 

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Գնահատումը պետք է լինի խրախուսող, որպեսզի սովորողը ոգևորությամբ շարունակի սովորել, մասնակցել ուսումնառությանը` չընկճվի, չհիասթափվի։ Չնայած չի ժխտվում նաեւ հակառակը, երբ սովորողը խրախուսող գնահատումից ծուլանում է։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման գործընթացի գործառույթները տարբեր առարկաների համար տարբեր է: Այստեղ կարևորվում են կարողություններն ու հմտությունները:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Այստեղ առաջ է գալիս ուսուցչի դիրքորոշումը՝ գնահատման վերաբերյալ: Չափորոշչի պահանջներից զատ` նա կարող է օգտագործել իր սեփական փորձը, այլ մեթոդներ կիրառել՝ խրախուսումը կամ առաջադիմությունը բարձրացնող այլ հնարներ:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

Ուսումնառության ընթացքում տվյալ առարկայից ձեռք բերված մտավոր պաշարն է:

2) հմտություն.

Տվյալ ոլորտում փորձառության շնորհիվ ձեռք բերած կարողությությունն է:

3) դիրքորոշում.

Սեփական տեսակետ, վերաբերմունք և գնահատում:

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում է 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Ինձ համար նոր է այն մոտեցումը, որ 1-4 -ը չի համարվում անբավարար գնահատանիշ, եթե այդ գնահատականներով չեն կարող փոխադրվել հաջորդ դասարան։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Լեզուն որպես հաղորդակցության միջոց և դրա դրսևորումները` միջհաղորդակցում , ինքնարտահայտում, խոսքի ավարտուն միտք, սկիզբ և ավարտ։ 4-րդ դասարանում վարժ կարդալ , վերլուծել, տրամաբանական ավարտ հորինել

Ինքնասպասարկման ոլորտի հմտություններ, կամքի դրսևորում, ինքնազսպվածություն

Միջանձնային հարաբերությունների կազմակերպում։

Խնդիրներ ձևակերպել և տալ դրանց տրամաբանական լուծումները։

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Նախագծի նպատակ

Նախագծի խնդիրներ

Նախագծի իրականացման ժամանակահատված

Նախագծի մասնակիցներ

Նախագծի իրականացման ընթացք, հետազոտական աշխատանք, տեղեկատվական նյութ

Նախագծի ամփոփում , պատում,ներկայացում

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Պետք է երևա նախագծի ընթացքը` արդյո՞ք ավարտված է, թե՞ շարունակական։ Բավարա՞ր է տեղեկատվական բազան, ինչպիսի՞ հետազոտական աշխատանք է արվել, ունի՞ ամփոփում։

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Ուսումնական բլոգին ներկայացվոող պահանջներն են․

աղբյուրը՝ այստեղ

Տեղեկություններ

անուն-ազգանուն (հայատառ)

ուսումնական հաստատությունը

դասարանը

Բլոգի արտաքին հղումներ

կրթահամալիրի կայքը

հղում կրթական ծրագրի ենթակայքին

հղում դասավանդողների բլոգներին

հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

ունի արխիվ

նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ

Առարկայական բաժիններ

առաջադրանքներ

ստուգատեսներ

ֆլեշմոբներ

Ընտրությամբ գործունեությունը

Լրացուցիչ կրթությունը

«Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր

Ուսումնական նախագծեր

դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր

ընտանեկան նախագծեր

հեռավար, առցանց ուսուցման նախագծեր

ուսումնական ճամփորդություններ

ինքնակրթություն

Այլ (առօրյա, նախասիրություններ)

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Published inԳնահատում

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն