
Նոյեմբերի 10-11-ը Նորագավիթի Սուսերամարտի մանկապատանեկան դպրոցում տեղի ունեցավ ՀՀ պատանիների առաջնությունը։
Առաջնությանը մասնակցում էին հանրապետության բոլոր մարզադպրոցները` ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցի սովորողները: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սուսերամարտի ակումբի սաները մեծ ոգևորությամբ և բարձր ոգով մասնակցեցին մրցաշարին:
Առաջին մրցակցային օրը ներկայացված էր խոցասուսեր զենքաձևը` տղաներ, խոցասուսեր` աղջիկներ և թրասուսեր` տղաներ զենքաձևերի մրցաշարերը։
Կրթահամալիրի սուսերամարտի ակումբը մասնակցեց խոցասուսեր աղջիկներ և խոցասուսեր տղաներ զենքաձևերում։ Խոցասուսեր զենքաձևում՝ աղջիկների պայքարում պատվավոր երկրորդ հորիզոնականը գրավեց՝ Կարինե Գյուլումյանը:
Շնորհավորում ենք մեր թիմին հիասքանչ հաղթանակի համար, ցանկանալով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ սպորտում:
Մրցաշարի արդյունքները ըստ զբաղեցրած պատվավոր հորիզոնականների։
Խոցասուսեր պատանիներ՝
- Վարդանյան Դավիթ
- Մկրտչյան Սերգեյ
- Խալաթյան Արտյոմ, Առաքելյան Հրաչ
Խոցասուսեր Աղջիկներ՝
- Նավասարդյան Անահիտ
- Գյուլումյան Կարինե
- Գամազյան Ժաննա, Մելքումյան Անի
ֆոտոպատում`
Ֆեյսբուքյան ուղիղ եթերներ`
https://m.facebook.com/story.php?story_fbid=661488455378646&id=100014939832979
Be First to Comment