Skip to content

Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային մանկավարժական ճամբարի հաշվետվություն

Ավարտվեց Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարի ՜՜՜՜՜՜՜՜ հերթափոխը: Ճամբարի մասնկիցներն էին ՝ ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի դասավանդողները, «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները, Սևան քաղաքի թիվ ՛՛՛՛՛՛՛՛ հանրակրթական դպրոցի ուսուցիչները:

Ճամբարի օրակարգը հագեցած էր և լեցուն հետքրքիր, բովանդակալից մանկավարժական զրույցներով, հեղինակային մանկավարժության և հանրակրթության առանձնահատկությունների քննարկմամբ:

Մուտքի ճամբարարի մասնակիցներին և հանրակրթական դպրոցի մասնակիցներին ներկայացվեց հեղինակային նախագծային ուսուցումը, բնապհպանական և հայրենագիտական նախագծերի առանձնահատկությունները և իրականացման կարգը կրթահամալիրում:

Երկօրյա մանկավարժական ճամբարի ընթացքում կատարվեցին մաքրման և բնապահպանական աշխատանքներ՝ կապուտաչյա Սեվանի ափամերձ գոտին ազատվեց անցանկանալի աղբից:

Օրակարգում էին՝ լող, քայլք, ժամերգություն, զրույցներ խարույկի շուրջ, մարմնամարզություն, քայլք Վաղաշեն գյուղի տարածքով, բարձունքի հաղթահարում:

Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն