Նոյեմբերի 26-ին <<Մխիթար Սեբատացի>> կրթահամալիրում կայացավ սուսերամարտի բաց ամենամյա մրցաշար՝ նվիրված Սեբաստացու տոնին:
Մասնակցում էին հանրապետության հինգ մարզադպրոցների՝ թվով 48 սուսերամարտիկներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցի սովորողները, Նորագավթի սուսերամարտի օլիմպիական մարզադպրոցի սաները, Արաբկիր համայնքի սուսերամարտի մարզադպրոցի սաները, Մասիվի հրաձգության մարզադպրոցի սուսերամարտիկները և Գյումրու օլիմպիական մարզադպրոցի սուսերամարտիկները:
Բացման հանդիսովոր արարողությանը ներկա էին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանը, ֆեդերացիայի ավագ մարզիչները, քարտուղարը, վաստակավոր սուսերամարտիկներ, հյուրեր:
Մրցաշարը ընթացավ օլիմպիական սկզբունքով, այսինքն, պարտվողը դուրս է մնում մրցաշարից: Այսպիսով, մրցանակայն փուլում, առաջին պատվավոր հորիզոնականը պատանիների խոցասուսեր զենքաձևում գրավեց՝ Նարեկ Հովսեփյանը, երկրորդ տեղը՝ Նարեկ Հարութունյանը, իսկ երրորդը՝ Մարկ Հովհաննիսյանը/Մխիթար Սեբաստացի կրթահամալիր/: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում՝ առաջին տեղը գրավեց՝ Անահիտ Նավասարդյանը, երկրորդ տեղը՝ Աթոյան Հռիփսիմեն/Գյումրիից/ և երրորդ տեղը՝ Նազարյան Մարինեն:
Շնորհավորում ենք, բոլոր մասնակիցներին: Շնորհակալ ենք կրթահամալիրին աջակցության համար, հիմնադիր տնօրենին՝ խրախուսանքի: Ինչպես պայմանավորվեցինք՝ սուսերամարտի այս մրցաշարը դառնում է՝ ամենամյա, բաց, միջազգային:






Be First to Comment