Skip to content

Գյումրիի Սուսերամարտի միջազգային բաց առաջնության հաշվետվություն

Ավարտվեց Գյումրու սուսերամարտի բաց առաջնությունը, որին մասնակցում էին Նորագավիթի, Արաբկիրի Քեթրին ակումբի , Կիրովականի , Գյումրիի , Մխիթար Սեբասացի ակումբի և Վրաստանի Թբիլիսիի կենտրոնական ակումբի, ինչպես նաև Քոբուլեթիի ակումբի սաները: Նման մրցաշարն աննախադեպ էր Գյումրիում, քանի որ անց էր կացվում անհատական և թիմային հիմունքներով։ Մարզչական խորհորդը, խոցասուսեր զենքաձևի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանի գլխավորությամբ,համատեղ որոշում կայացրեց հավաքական թիմը կազմել անհատական մրցելույթից հետո: Մեր ակումբի սաներ Կարինե Գյուլումյանը և Միկա Գևորգյանը ծանր պայքարից հետո անվիճելիորեն իրենց տեղը զբաղեցրին հավաքականի կազմում: ՀՀ սուսերամարտի աղջիկների հավաքականը պարտվեց 1/2 եզրափակիչում Քոբուլեթիի ակումբի սաներին ` նվաճելով բրոնզե մեդալներ։ ՀՀ սուսերամարտի պատանիների հավաքականը եզրափակիչում հաղթեց Թբիլիդիի թիմին 45-43 հաշվով ` նվաճելով չեմպիոնի տիտղոսը:
Այսպիսով ,սոսերամարտի ակումբը Գյումրու բաց առաջնությունից վերադարնում է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալով. Միկա Գևորգյան` ոսկե մեդալակիր, Կարինե Գյուլումյան` արծաթե մեդալակիր։
Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն