Skip to content

Ատեստավորում։ Առաջադրանք․պարապմունք առաջին և երկրորդ

Այստեղ ներքևում կարող եք տեսնել գունավոր տարբերակը

Ուսուցիչ բառը հանդիպում է հետևյալ հատվածներում․
Հանրակրթության մասնին օրենք․

Գլուխ 1

Հոդված -3

  • 6-1
  • 10.9
  • 13
  • 14
  • 14.1
  • 14.2

Հոդված 10

  • 7
  • 13

Հոդված 11

  • 4

Հոդված 17.1

  • 11

Գլուխ 5

Հոդված  19

  • 3

Հոդված 25

  • 5

Հոդված 26

  • 1
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8-1
  • 8-2
  • 9
  • 10
  • 11
  • 16
  • 17
  • 27

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Գլուխ 6

Հոդված 29

  • 12.1
  • 12.3
  • 13
  • 14

Հոդված30

  • 22

Գլուխ 8

Հոդված 38

  • 5

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Մանկավարժական աշխատողը պարտադիր չէ, որպիսի զբաղվի ուսուցչական գործունեությամբ, քանի որ Հանրակրթության մասին օրենքում հոդված 2-ում այսպես է սահմանվում մանկավարժական ախատողի գործունեությունը՝
10․12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Նույն՝ հոդված 2-ում նշվում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ նաև համարվում է մանկավարժական աշխատող․

10․13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Հոդված 12.

16. Ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

17.3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

17.4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Կարող է համարվել ուսուցիչ, քանի որ նույն 25-րդ հոդվածը սահմանում է, որ կարող է համատեղվել աշխատանքները․

4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:Առաջադրանքներ․ պարապմունք 2-րդСкачать

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Գրասենյակի ղեկավար, կազմակերպիչներ, տնօրեն, փոխտնօրեն

ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները» 

  • Ուսուցչի օգնական,
  • մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.
  • Հատուկ մանկավարժ
  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։
  • Ծնողներ
  • Անհատ կազմակերպություններ
  • Մասնագետներ կրթական ոլորտում

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողը իրավունք ունի

  1. Սովորելու ՀՀ սահմանված պարտադիր կրթության մասին օրենքով
  2. Ստանալու 12 ամյա պարտադիր կրթություն
  3. Եթե ունի ներառական կրթության կարիք, ապա հավասար իրավունքներ ունի սովորելու յուրաքանչյուր կրթական հաստատությունում, որն ընտրել են իր օրինական ներկայացուցիչները։
  4. Լինել ֆիզիկապես անձեռնմխելի <ուսուցչական, աշակերտական բռնություն>
  5. Ստանալ գիտելիք յուրաքանչյուր իրեն հետաքրքրող բնագավառից

Պարտավոր է․

  1. Մասնակցել, չբացակայել ուսումնական պարապմունքներից
  2. Ներկայանալ պարապմուքններին ըստ դպրոցական ժամանակացույցի
  3. Ունենալ կրթական միջավայրում սահմանված, սովորողին առաջադրվող տեսք
  4. Կատարել դպրոցու, ուսումնական հաստատությունում սահմանված կարգով առարկայական առաջադրանքները, ունենալ բավարար գնահատականներ փոխադրվելու համար։
  5. Մասնակցել ֆիզիկական առողջությանը նպաստող դասընթացներին, ճամփորդություններին․

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

 

Երկու կետ, որոնք դուրս են մնացել երկուստեք․

  • Ստանալու 12 ամյա պարտադիր կրթություն

Ինչու եմ նշել այս կետը, որը չկա օրենսդրության մեջ։ Գիտեմ առանձին դեպքեր, երբ ծնողը սովորողին զրկում է 12 ամյա կրթությունից, տալով անհատական պարապմունքների և հրաժարվում է դպրոց հաճախելուց։ Գյուղերում կան միջնակարգ դպրոցներ, որտեղ 9 ամյա կրթությունից հետո սովորողները այլևս չունեն ֆիզիկական հնարավորություն հաճախելու դպրոց։

  • Ունենալ կրթական միջավայրում սահմանված, սովորողին առաջադրվող տեսք

Կարևոր կետ եմ համարում պատշաճ տեսքը, քանի որ ուսումնական հաստատությունը ինքնաարտահայտման ասպարեզ է միայն մտավոր ունակությունների համար, իսկ արտաքին տեսքը հաճախ կարող է խանգարել և՛ սովորողին և իր դասընկերներին։

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝

  • Ուսուցիչը իրավունք ունի իր մասնագիտությամբ դասընթացներ վարելու
  • Ունենալու կրթական առաջընթացին նպաստող նյութական բոլոր միջոցները
  • Գործածելու մեթոդական այնպիսի հնարքներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ուսուցումը
  • Մասնակցելու ուսումնական մասով բոլոր միջոցառումներին, հավավերին
  • Քննարկել, բողոքարկել կրթական ոլորտի որոշումները, ներկայացնել առաջարկներ
  • Օգտվել իրեն հասու բոլոր հնարավորություններից՝ արձակուրդ, սոց փաթեթ, 13-րդ աշխատավարձ, դրամաշնորհներ․
  • Ունի իրավունք հրաժարվելու աշխատաժամանակից դուրս գործունեությունից։
  • Ունի իրավունք տեղեկացված լինելու իր պայմանագրի, ինչպես նաև ներդպրոցական օրենսդրության հետ։

Պարտավոր է

  1. Անցկացնել իրեն հատկացված մեկ կամ կես դրույքով դասերը, բացակայության դեպքում ապահովել փոխարինումը
  2. Լինել պարտաճանաչ և սրտացավ, կատարել իր առջև դրված տարեկան ուսումնական պլանը
  3. Ունենալ կրթական մակարդակին համապատասխան գիտելիքներ
  4. Վերապատրաստվել օրենքով սահմանված կարգով
  5. Պաշտպանել սովորողի իրավունքները
  6. Անկախ ֆիզիկական և մտավոր առանձնահատկությունից տալ գիտելիք յուրաքանչյուրին
  7. Սովորողներին դասվանդոլ ոչ միայն իր առարկան, այլև նպաստել մարդկային որակների զարգացմանը։
Հոդված 27.Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

 

Երկու կետ․

Ունի իրավունք հրաժարվելու աշխատաժամանակից դուրս գործունեությունից։

Ուսուցիչը պետք է ունենա շաբաթական 22-ից ոչ ավել աշխատանքային ժամ

Վարչական աշխատողը՝ 8 ժամ դաս + 36 ժամ շաբաթական

Հետևապես աշխատանքային ժամերից դուրս աշխատելը կարող է իրականացվել միայն ուսուցչի, աշխատողի ցանկությամբ։

Ունի իրավունք տեղեկացված լինելու իր պայմանագրի, ինչպես նաև ներդպրոցական օրենսդրության հետ։

Կարևոր կետ եմ համարում, քանի որ շատ ուսուցիչներ չգիտեն իրենց պարտականություններն ու իրավունքները, իսկ օրենքով սահմանված կարգով դրանք իմանալու դեպքում չեն լինի տարաձայնություններ։

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Ծնողն իրավունք ունի ՝

Ընտրելու ուսումնական հաստատությունը, որտեղ ցանկանում է, որ իր երեխան սովորի։

Իրավունք ունի տեեկանալու սովորողի վարքի, առաջադիմության մասին, համագործակցելով կազմակերպչի, դասվարի հետ

Պահանջելու սովորողի համար պատշաճ պայմաններ ուսումնական հաստատությունում սովորելու համար․<շենքային պայմաններ, դասագրքեր, տեխնիկական միջոցներ>

Պարտավոր է՝

Սովորողի համար ապահովելու ուսումնական միջավայր <տանը ֆիզիկական, հոգևոր առողջ միջավայր>

Պարտավոր է դաստիարակել սովորողին, որպես քաղաքացի, և չթողնել այդ գործը միայն դպրոցի վրա։<հարգել ուսուցչին, ընկերներին, շրջապատող ծանոթ և անծանոթ մարդկանց>

Պետք է պարտավորվի կատարել դպրոցական պահանջները <եթե դպրոցը վճարովի է, եթե երեխան ունի հատուկ կարիք, ապա պետք է խնամակալ գտնի սովորողի համար>

Պարտավոր է սովորողին չզրկելու սուսում ստանալու իրավունքից

Պարտավոր է իր երեխային զերծ պահել խմիչքից և ծխախոտից, ինչպես նաև դաջվածքներից և փողոցային խաղերից։

Հոդված 28.Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2. Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

(28-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, 06.03.20 ՀՕ-101-Ն օրենքներ)

 

Մեկ կետ․

Պետք է պարտավորվի կատարել դպրոցական պահանջները <եթե դպրոցը վճարովի է, եթե երեխան ունի հատուկ կարիք, ապա պետք է խնամակալ գտնի սովորողի համար>

Published inԱտեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումՀանրակրթական բնագավառի օրենսդրություն

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն