Skip to content

Հունվարյան ճամբար․ օրվա ամփոփում


Այսօր մեկնարկեց ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրը: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո շարժվեցինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց՝ սահելու:
Հասանք մարզադպրոց, հագանք մեր չմուշկները և գնացինք սահելու: Ճիշտ է, ոչ բոլորս էինք կարողանում սահել, բայց միմյանց օգնելով, ընկնելով, սովորեցինք որոշ չափով սահել: Ժամանակը շատ արագ և ուրախ անցավ: Ճիշտ է, առաջի անգամ չէի սահադաշտում, բայց միևնույն է, որոշ չափով վախենում էի, որ կընկնենք, մանավանդ այն ժամանակ, երբ ընկերներիս հետ՝ ձեռք-ձեռք բռնած սահում էինք: Ի դեպ ասեմ, որ մեզնից մի քանիսը, շատ լավ սահում էին:

Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն