Skip to content

Հայաստանի Սուսերամարտի Ֆեդերացիայի համաժողով

Այսօր՝ 18.01.2022թ Ռուս֊Հայկական Պետական Համալսարանում տեղի է ունեցել Հայաստանի Սուսերամարտի Ֆեդերացիայի համաժողովը։ Համաժողովի ընթացքում ձևավորվել է ֆեդերացիայի կազմը։ Հայաստանի Սուսերամարտի Ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել ՝ Արմեն Գրիգորյանը Գլխավոր քարտուղար ՝ Արթուր Սեդրակյան Գործադիր տնօրեն ՝ Բունաթյան Նատալիա Նախագահի տեղակալներ ՝ Սամվել Աբրահամյան և Հրանտ Ավանեսյան Ավագ մարզիչներ՝ Գագիկ Հովհաննեսյան (ճկասուսեր զենքաձև), Արմեն Նավասարդյան( խոցասուսեր զենքաձև)
Նշեմ նաև, որ համաժողովի ընդացքում սուսերամարտի ակումբի ամենամեծ հաջողությունը կարող եմ համարել այն, որ Սեբստացու օրերին նվիրված մրցաշարը դարձավ ամենամյա և ընդգրկվեց ֆեդերացիայի տարեկան գործունեության մեջ: Կրթահամալիրյան մրցաշարը նաև մարզիկներին միվորներ տրամադրելու հնարավորություն ստացավ։ Այդ միավորների շնորհիվ է ձևավորվում ՀՀ պատանիների հավաքականը: Մինչ այժմ` միավորներ մարզիկներին տրամդրում էին բացառապես ՀՀ առաջնությունների և ՀՀ գավաթի մրցաշարերի արդյունքում։
Published inUncategorized

Be First to Comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն